Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Իշխանության ներսում ընդհատակյա ռումբ է ձեւավորվում, որը հարմար պահին պայթելու է

«Իրատես» թերթը գրում է.

Արտախորհրդարանական ուշագրավ զարգացումներ են ուրվագծվում։ Մինչ իշխանությունը փորձում է գլուխ հանել հանրային տրամադրությունները ցնցած այս կամ այն խնդրից, արտախորհրդարանական ուժերի շրջանում համախմբման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ 

Բանակցությունները, քննարկումները դարձել են գրեթե ամենօրյա։ Սրան գումարած, իշխանության ներսում ընդհատակյա ռումբ է ձեւավորվում, որը հարմար պահին պայթելու է։ 

Այս ամենի համար հող են նախապատրաստում նաեւ իշխանության իրար հաջորդող սխալներն ու հասարակության շրջանում հիասթափության մեծացումը։

Մեր աղբյուրի պնդմամբ` ամեն վայրկյան ներքաղաքական բեկում կարող է լինել, քանի որ «քնած», դադար վերցրած ուժերը պատրաստվում են նոր թափով խաղի մեջ մտնելու։

Ի դեպ, միայն արտաքուստ է թվում, թե արտախորհրդարանական համախմբում չկա, իրականում կա մի կորիզ, որը, անկախ տարակարծություններից, որոշել է ամեն ինչ մի կողմ դնել ու ազատվել Փաշինյանի իշխանությունից:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին