Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ceramisia գործարանի բացման արարողությանը, որը հիմնվել է Մուլտի Գրուպ կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական ներդրումների ծավալը կազմում է 30 միլիոն եվրո և շարունակական բնույթ է կրելու: Ստեղծվելու է 500-ից 1000 աշխատատեղ:
Վարչապետ Փաշինյանը գործարանի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել կերամիկական սպասքի արտադրության գործընթացին:
Italian Stoneware հոլդինգը զբաղվում է կերամիկական սեղանի սպասքի արտադրությամբ, հյուրանոցային բիզնեսով և նոր շենքերի կառուցմամբ: Ceramisia-ի առանձնահատկությունը՝ կավը, որով պատրաստվում է սպասքը, առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ, որի շնորհիվ այն անվանվում է stoneware-քարային կավ, որն էկոլոգիապես մաքուր է, կարելի է օգտագործել միկրոալիքային վառարանում:
Հայաստանում արտադրված կերամիկական սպասքն արտահանվելու է աշխարհի տարբեր երկրներ՝ «Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով» կարգախոսով:
Prime Minister of Armenia Nikol Pashinyan attended the opening ceremony of Ceramisia factory, jointly established by Multi Group Concern and Italian Stoneware Holding. As ARMENPRESS was informed from the Office of the Prime Minister of Armenia, the initial investment amounted to 30 million Euro and will be continued. 500-1000 jobs will be created.
PM Pashinyan, accompanied by the leadership of the factory, toured in the factory and got acquainted with the process of ceramic tableware production.
The Italian Stoneware Holding is engaged in production of ceramic tableware, hotel business and construction of buildings.
The ceramic tableware produced in Armenia will be exported to various countries with the slogan “Produced in Armenia with Italian design”.






