Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Իմքայլականները պահանջում են Նաիրա Զոհրաբյանի հրաժարականը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչներ Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Նաիրա Զոհրաբյանի փոփոխության հարցն են քննարկում։

Հանձնաժողովի նախագահի դեմ վրդովմունքի պատճառը Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներն են, հատկապես «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացման մասին Զոհրաբյանի քննադատություններն առ այն, որ որեւէ մեկն իրավունք չունի իր «հակահիգիենիկ եւ անառողջ բնազդներն իրացնել հանրային տարածքներում», եւ որ հանրային վայրերում «պատերին ծեփվելով եւ մարդկանց դիվահար ոռնոցներով ահաբեկելով՝ իրենք խախտել են մարդու իրավունքների եւ հատկապես երեխայի իրավունքի հետ կապված միջազգային միանգամից մի քանի կոնվենցիա»:

Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը Զոհրաբյանի հրաժարականի հարցը, մեր տեղեկություններով, բարձրացրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մոտ։ Սակայն Մակունցը հիշեցրել է, որ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ի քվոտայով է ընտրվել, եւ կարծիք է հայտնել, որ ինքը վստահ չէ, որ Զոհրաբյանի փոփոխությունից հետո ավելի կոմպետենտ թեկնածու կառաջադրվի։

Իր հնարավոր պաշտոնանկության մասին Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ի տարբերություն Ձեր նշած երկու անդամների, որոնք մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ են եւ հետապնդում են սոցիալական մի խմբի իրավունքները, ինձ համար՝ որպես հանձնաժողովի նախագահի, որպես պատգամավորի եւ քաղաքացու, բոլոր սոցիալական խմբերի եւ խավերի շահերը հավասար են։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին