Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Հայաստանից շարունակում են արտագաղթել. պատկերը` թվերով

«Ժողովուրդ» թերթը գրում է․

Օրաթերթը պարզել է, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնապես նվազել է 11 հազար 700-ով: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի` Հայաստանի մշտական բնակչության թիվն այս տարվա հոկտեմբերի 1-ին 2 մլն 957 հազար 500 է եղել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 969 հազար 200 էր:

Եթե վերլուծենք ըստ մարզերի, Լոռու մարզում միայն վերջին 1 տարվա ընթացքում բնակչության թիվը նվազել է 2300-ով: Նկատենք, ի դեպ, որ այս մարզում գտնվող Ալավերդու պղնձաձուլական գործարանը տեւական ժամանակ է` չի շահագործվում, եւ գործարանը փակվելուց հետո 650 քաղաքացի գործազուրկ է դարձել: Ավելի վատ պատկեր է Շիրակի մարզում. այստեղ 3300-ով է բնակչությունը նվազել:

Ի՞նչ է անում գործադիրը դեմոգրաֆիայի խնդրից խուսափելու համար, չունի՞ մտահոգություն բնակչության թվի ակնհայտ նվազման առնչությամբ: Օրաթերթի հարցին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Գրավոր դիմեք, ես կպատասխանեմ, թե կառավարությունն ինչ է անում այս խնդրի լուծման ուղղությամբ»: Օրաթերթի գրավոր հարցումն, իհարկե, արդեն ուղարկված է:

Մինչեւ պատասխանը ստանալը հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի վերջին, վարչապետ Փաշինյանը, ԱՄԷ «Gulf News» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է արտագաղթի կանխարգելմանն ուղղված նոր տնտեսական քաղաքականությունը, ասել էր. «Համոզված եմ, որ մեր կառավարության քաղաքականությունը եւ տնտեսական հեղափոխությունը կխթանեն ներգաղթը: Մեր խնդիրն է ապահովել քաղաքացիների աշխատելու եւ ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններ, եւ մենք վճռական ենք այդ գործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին