Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Նունե Սարգսյանը և Վլասիա Պավլոպուլուն այցելել են մշակութային կենտրոններ

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի տիկին Վլասիա Պավլոպուլուն նոյեմբերի 6-ին այցելել են Հայաստանի պատմության թանգարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում Վլասիա Պավլոպուլուն նշել է, որ շատ տպավորված է պատմամշակութային ժառանգության ներկայացված ցուցանմուշներով: «Դրանք հերթական ապացույցն են այն բանի, որ մեր երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ»,-նշել է Հունաստանի նախագահի տիկինը՝ հավելելով, որ երկու երկրների ընդհանուր անցյալը մեծապես նպաստում է բարեկամական կապերի ամրապնդմանը:!

Նունե  Սարգսյանը նշել է, որ երկու երկրները միշտ եղել են բարեկամ և օգնել իրար: «Այս այցը կարևոր է մեր բարեկամությունն ամրապնդելու համար»,-ասել է Հայաստանի նախագահի տիկինը՝ ավելացնելով, որ Վլասիա Պավլոպուլուի հետ քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին