Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Սեւազգեստ մայրերից ակտիվ բողոքավորներին առաջարկել են միանվագ վճարել, մնացյալին գրաֆիկով

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Սեւազգեստ մայրեր-կառավարություն սագան շարունակվում է նոր թափով. օրերս կրկին հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում․ «Զինվոր» ՀԿ կառույցները համակարգող Մարգարիտա Խաչատրյանի (Մառոզ) եւ «Ինձ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթիկ Խլղաթյանի հետ հանդիպել է վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը։ Ներկա է եղել նաեւ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Զրույցը կրկին «կառուցողական հուն չի մտել»՝ կանայք պնդել են իրենց պահանջը` 30 միլիոն դրամի միանվագ փոխհատուցում տալ զոհվածների եւ սահմանին հաշմանդամ դարձածների հարազատներին՝ որպես հավասարության նշան Մարտի 1-ի զոհերի հետ:

Իրենց ասել են` դուք շատ եք (մոտ 600 ընտանիք), առաջարկ է եղել փուլային տարբերակով լուծել հարցը`1000 դրամների հիմնադրամից: Մարգարիտա Խաչատրյանն ասել է` «նման «հաշվապահություն» չի կարող լինել, այդ դեպքում հարցը վերջնական կլուծվի 10-11 տարի հետո, այլընտրանքային մոտեցում որդեգրեք՝ այս տարվա բյուջեի մուտքերը թույլ են տալիս դա:

Սուրեն Ղամբարյանը, որպես այլընտրանք, առաջարկել է սկզբի համար ֆիքսել ակտիվ բողոքավորներին, վճարել, մնացյալին գրաֆիկով վճարել, կանայք չեն համաձայնել: Ղամբարյանը խնդրել է 10-15 օր ժամանակ, ծնողները չեն համաձայնել եւ պատրաստվում են բողոքի ակցիաների` կառավարության առաջիկա նիստի ժամանակ:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին