Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է բրիտանական լեգենդար Jamiroquai ջազ–ֆանկ խմբի համերգը։
Համերգին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ միասին։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սկսվեց Jamiroquai խմբի համերգը Երեւանի Մարզահամերգային համալիրում: Պարզվում է այսօր մինչեւ գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու այստեղ: Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ և սատանիստներ չկան»։
Jamiroquai խումբը հանդես է գալիս 1992 թվականից։ Jamiroquai–ը իրոկեզներ ցեղի անվանումն է, որից, վարկածներից մեկի համաձայն, սերում էր խմբի վոկալիստ և հիմնադիր Ջեյսոն Քեյի հայրը։ Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1996 թվականին, երբ լույս տեսավ իրենց երրորդ Travelling Without Moving ալբոմը, որը վաճառվեց 11 միլիոն օրինակով։






