Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Երևանում մեկնարկել է  բրիտանական  լեգենդար Jamiroquai ջազ–ֆանկ խմբի համերգը․ տեսանյութ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է  բրիտանական  լեգենդար Jamiroquai ջազ–ֆանկ խմբի համերգը։ 

Համերգին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ միասին։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սկսվեց Jamiroquai խմբի համերգը Երեւանի Մարզահամերգային համալիրում: Պարզվում է այսօր մինչեւ գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու այստեղ: Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ և սատանիստներ չկան»։ 

Jamiroquai  խումբը հանդես է գալիս 1992 թվականից։ Jamiroquai–ը իրոկեզներ ցեղի անվանումն է, որից, վարկածներից մեկի համաձայն, սերում էր խմբի վոկալիստ և հիմնադիր Ջեյսոն Քեյի հայրը։ Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1996 թվականին, երբ լույս տեսավ իրենց երրորդ Travelling Without Moving ալբոմը, որը վաճառվեց 11 միլիոն օրինակով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին