Ուրբաթ, 13. 03. 2026

spot_img

Հունաստանի նախագահը խոստացել է նպաստել ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման արագացմանը

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին խոստացել է, որ Հունաստանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի արագանա Հայաստանի համար Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը: Այս մասին մամուլի համար հայտարարության ընթացքում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Խոսեցինք մեր քաղաքացիների համար ԵՄ մուտքը պարզեցնելու մասին, որպեսզի մուտքի արտոնագրերը սովորական քաղաքացիների համար ազատականացվեն, և իմ լավ բարեկամը` պարոն նախագահը, խոսք տվեց, որ իրենք հնարավորը կանեն, որպեսզի այդ գործընթացն արագանա»,- ասաց Սարգսյանը:

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին