Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սպաները Մոսկվայում ահաբեկչություն են կանխել: Ահաբեկչություն իրականացնելու փորձի մեջ կասկածվողները ձերբակալված են: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին:

Տելեգրամի «112» ալիքի հաղորդմամբ՝ 30-ամյա Թալանթ Օնուրովը փետրվարից պատրաստվում էր ահաբեկչական հարձակման: 

Ասիացի տղամարդը արմատական հայացքների տեր է, հանդես է գալիս «անհավատների դեմ սուրբ պատերազմի»՝ ջիհադի կոչերով: Ինը ամիս շարունակ Օնուրովը փնտրում էր համակիրների, ընտրում էր ահաբեկչական հարձակումն իրականացնելու վայրը և մեթոդը, ուսումնասիրում էր պայթուցիկ սարք ստեղծելու եղանակները:

«OPER Leaked» տելեգրամ ալիքը տեղեկացնում է, որ Օնուրովին ձերբակալել են մի քանի շաբաթ առաջ: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին