Ուրբաթ, 13. 03. 2026

spot_img

Իսրայելում ձերբակալել են Նեթանյահուի հասցեին սոցցանցերում սպառնալիք տարածելու մեջ կասկածվողին

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հասցեին սոցիալական ցանցերում սպառնալիք պարունակող գրառումներ տարածելու մեջ կասկածվողին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Իսրայելի ոստիկանության կիբերանվտանգության վարչությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է սոցիալական ցանցերում վարչապետի և նրա ընտանիքի հասցեին սպառնալիքներ տարածելու մեջ: Կասկածյալը ձերբակալվել է այսօր երեկոյան»,- հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ դիմել է ոստիկանությանը հայտնելով «Ֆեյսբուք»-ում իր հասցեին հնչող սպառնալիքների մասին: Նա խնդրել է անհապաղ քննություն իրականացնել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին