Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն նոյեմբերի 4-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը և նրա գործընկերները ներկայացրել են իրենց քաղաքական ուժի գաղափարախոսությունն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ նպատակ ունեն ձևավորել մի կառույց, որը ստեղծում է նոր մշակույթ՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, գաղափարների և ազգային մոտեցումների վրա: Խորհրդի անդամներն ասել են, որ իրենց կուսակցության համար առաջնային է ազգային միաբանությունը, առանց որի հնարավոր չէ դիմակայել որևէ մարտահրավերի:
Հաջողություն մաղթելով նորաստեղծ կուսակցությանը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է բազմակարծության և երկխոսելու մշակույթի կարևորությունը հասարակության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին ու ներքին հարցերի շուրջ:
President of Armenia Armen Sarkissian on November 4 received members of the Board of the National Agenda party, the Presidential Office told Armenpress.
Chairman of the Board Ara Hakobyan and his colleagues introduced the ideology and main activity directions of their political force, stating that they aim to form a structure which will create a new culture based on professionalism, ideas and national approaches. The Board members stated that the national unity is a priority for their party without which it’s impossible to overcome any challenge.
President Sarkissian wished success to the new party and highlighted the importance of the dialogue and pluralism culture for the society.
The meeting participants exchanged views on foreign and domestic issues.






