Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Հայաստան-ԵՄ փաստաթղթի շուրջ քննարկումները շարունակվում ենInter-agency commission discusses implementation of actions aimed at fulfilling Armenia-EU documents

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 4-ին կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստին, որպես հանձնաժողովի անդամ, մասնակցել են նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզում ներառված 2019 և 2020 թվականների միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արդարադատության, միգրացիայի, ֆինանսների, ոստիկանության, տրանսպորտի և բնապահպանության ոլորտներում արդեն իսկ իրականացված քայլերին և սպասվող միջոցառումներին:

Առանձին միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են համապատասխան կետերի կատարման ընթացքը: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակվել մի շարք միջոցառումների առավել արդյունավետ կերպով իրականացման հնարավորությունների շուրջ:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և ակնկալել նաև առաջիկայում սպասվելիք միջոցառումների կատարումը՝ համահունչ ճանապարհային քարտեզի ժամանակցույցին:

The inter-agency commission coordinating the actions ensuring the implementation of the Armenia-EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA) and the Armenia-EU Partnership Priorities held its regular session today chaired by Deputy Prime Minister of Armenia Mher Grigoryan, the deputy PM’s Office told Armenpress.

The session was also attended by chair of the Armenian parliamentary standing committee on foreign affairs Ruben Rubinyan, chair of the standing committee on European integration affairs Armen Yeghoyan and chairwoman of the standing committee on protection of human rights and public affairs Naira Zohrabyan.

The commission members discussed the implementation of actions in 2019 and 2020 included in the CEPA implementation roadmap. The session participants exchanged views on the opportunities to more effectively implement several actions.

Deputy PM Grigoryan thanked for the works done so far and expected the implementation of future actions in accordance with the timetable of that roadmap.

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին