Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցելությունը Վաշինգտոն հնարավոր է հետաձգվի: Այն նախատեսված էր հաջորդ շաբաթ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, «Ռոյթերս»-ը տեղեկացնում է, որ դա արվում է ի նշան բողոքի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:
Էրդողանը Վաշինգտոնում պետք է լիներ նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, սակայն նախորդ շաբաթ հայտարարել է, որ քվեարկությունը հարցականի տակ է դնում հետագա նախագծերը:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։
Turkish President Recep Tayyip Erdogan may call off a visit to Washington next week in protest at votes in the House of Representatives on recognizing the Armenian Genocide, Reuters reported.
Erdogan is due in Washington on Nov. 13 at US President Donald Trump’s invitation, but said last week that the votes put a “question mark” over the plans.
On October 29 the US House of Representatives adopted a resolution on recognizing the Armenian Genocide based on the voting results. 405 Congressmen voted in favor of the resolution, while 11 voted against.






