Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ՇվեդիաArmenian FM to participate in EaP 10th anniversary events in Sweden

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն նոյեմբերի 4-6-ին աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին:  Նախարար Մնացականյանը Արևելյան գործընկերությանը նվիրված դասախոսություն է ունենալու Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Այցի շրջանակներում ԱԳ նախարարը մասնակցելու է նաև մի շարք այլ միջոցառումների և  հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։

 Minister of Foreign Affairs Zohrab Mnatsakanyan of Armenia will travel to Sweden November 4-6 to participate in the High–level Ministerial Seminar on the 10th Anniversary of the Eastern Partnership: A new political vision for the EaP, the foreign ministry said.  Mnatsakanyan will be a speaker at the event. He will also take part in two other meetings.

Mnatsakanyan will deliver a lecture dedicated to Eastern Partnership at the Sweden Institute of International Relations.

A number of other events and meetings are also scheduled during the visit.

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին