Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Արցախի նախագահը շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսին գահակալության 20- րդ տարեդարձի առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ:

Դուք իրականացնում եք ազգանպաստ ու հայրենանվեր առաքելություն՝  ուղղված հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու, մայր Եկեղեցին ավելի բարգավաճ ու զորավոր դարձնելու, քրիստոնեական հավատքն ամրապնդելու վեհ նպատակների իրականացմանը։  

Այս բոլոր տարիների ընթացքում միշտ զգացվել է Ձեր հոգատար ու առանձնահատուկ վերաբերմունքը Արցախի նկատմամբ, Ձեր աջակցությունն ու զորակցությունը նրա խնդիրների լուծման գործին, ինչի համար շնորհակալ  ու երախտապարտ ենք Ձեզ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ,  Վեհափառ Տեր, այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արեւշատություն։ Թող Աստված պահապան լինի Ձեզ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ի բարօրություն ու բարգավաճում մեր Հայրենիքի»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին