Ծայրահեղական ցուցարարները Հոնկոնգում հերթական անարգությունների ժամանակ կոտրել են Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության ապակե դռներն ու պատուհանները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Նոյեմբերի 2-ին Հոնկոնգում մեկնարկել են հակակառավարական հերթական ցույցերը: Դրանց մասնակիցները կազմակերպել են անկարգություններ, ճանապարհները փակել են բարիկադներով:
Իրավապահ մարմինների ծառայողները ցույցերը ցրելու համար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցաններ են կիրառել:






