Մի շարք համաշխարհային բրենդերի հագուստներն այսուհետ կարտադրվեն Հայաստանում և կարտահանվեն եվրոպական ու ռուսաստանյան շուկա՝ «Պատրաստված է Հայաստան» մակնշմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սարտեքս», «Ասա Գարմենտ», «Ալեքս տեքստիլ» և «Տեքսաս փրոդաքշն» ընկերությունների 4 կարի ֆաբրիկաների բացման արարողությունը կայացավ նոյեմբերին 1-ին։ Ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շրջեց, ծանոթացավ արտադրական գործընթացին, արտադրանքին:
«Այստեղ ապագայում կաշխատի ավելի քան 3000 մարդ: Արտադրանքը հիմնականում արտահանվում է եվրոպական, նաև ռուսական շուկա, տեղում իրացում չկա: Բոլոր ապրանքները «Made in Armenia» մակնշմամբ են»,-ասաց «Ասա Գարմենտ», «Ալեքս տեքստիլ» և «Տեքսաս փրոդաքշն» ընկերությունների տնօրեն Մարատ Մովսիսյանը:
«Սարտեքս» ընկերությունը հիմնադրել են իտալական «Սարտիս» և հայկական «Ալեքս տեքստիլ» ընկերությունները: «Սարտեքս»-ը հանդիսանում է Հայաստանում իտալական «Սարտիս» -ի ներկայացուցիչը : Ընկերությունը զբաղվում է հանրաճանաչ MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդերի հագուստի արտադրությամբ։ Դրանք արտահանվում են Իտալիա, որտեղից էլ ամբողջ եվրոպական շուկա: Մեր նպատակն այն է, որ ստեղծենք այնպիսի մշակույթ, որ Հայաստանում տեքստիլը չզարգանա միայն նրա համար, որովհետև աշխատուժն ավելի էժան է: Մենք ուզում ենք, որ «Made in Armenia» ապրանքային նշանը լինի որակի երաշխավոր»,-ասաց ընկերության տնօրեն Մխիթար Աղաբեկյանը:
Ընկերությունն այս պահին արդեն աշխատատեղ է ստեղծել 400 մարդու համար, նախատեսում են 7 արտադրական հոսքագծից հասնել մինչև 40 արտադրական հոսքագծի, որը թույլ կտա ընկերությունում ունենալ մինչև 2500 աշխատակից: Ներկայում ընկերությունում աշխատավարձի երկու սանդղակ կա՝ 100 հազար դրամ և 70 հազար դրամ: 70 հազար ստանում են նրանք, ովքեր դերձակի փորձ չունեն: Սակայն ընկերության նախաձեռնությամբ վերապատրաստումներից հետո հետագայում աշխատավարձերը կբարձրանան՝ հասնելով մինչև 170-180 հազար դրամի:
Նորաբաց «Ասա Գարմենտ»-ը հայ-չինական ընկերություն է, որն այս պահին զբաղվում է ֆրանսիական «Ջեննիֆեր» բրենդի հագուստի արտադրությամբ: Ընկերությունը բանակցություններ է վարում նաև «Զառա» ապրանքանիշի հագուստ արտադրելու համար: Այս պահին այն աշխատատեղ է ստեղծել մոտ 300 հայաստանցու համար, շուտով աշխատակիցների թիվը կհասնի մինչև 1000-ի:
«Ալեքս տեքստիլ»-ը հագուստ է արտադրում ռուսական ընկերությունների համար, իսկ «Տեքսաս փրոդաքշն»-ը շապիկներ են արտադրում թե ռուսական, թե եվրոպական բրենդների համար:
«Այսօր կարող ենք արձանագրել, որ հայկական արտադրանքը մրցունակ է արտերկրի շուկաներում, և մեզ համար հպարտանալու առիթ է, որ աշխարհի տարբեր ծայրերում կարելի է գնել հագուստ և պիտակի վրա կարդալ՝ արտադրված է Հայաստանում»,-ասաց «Ալեքս տեքստիլ»-ի սեփականատեր Աստղիկ Ալեքսանյանը:
From now on the clothes of several international brands will be produced in Armenia and will be exported to the European and Russian markets with “Made in Armenia” label.
The opening ceremony of 4 garment factories of Sartex, Asa Garment, Alex Textile and Texas Production was held on November 1 in Yerevan. The ceremony was attended by Armenian Prime Minister Nikol Pahsinyan who toured the factories, got acquainted with the production process and the products.
“More than 3000 people will work here in the future. The production will be exported mainly to the European, also Russian markets. All products are with Made in Armenia label”, director of the Asa Garment, Alex Textile and Texas Production companies Marat Movsisyan said.
Sartex has been founded by the Italian Sartis and Armenian Alex Textile companies. Sartex represents Sartis Italian company in Armenia. The company is engaged in production of clothes of MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese and other famous brands. Director of the company Mkhitar Aghabekyan said they want the Made in Armenia label become a quality guarantor.
Asa Garment is an Armenian-Chinese company engaged in production of the French Jennifer brand’s clothes. The company also holds talks for producing ZARA brand clothes. At the moment the company has 300 employees, but soon this number will reach 1000.
Alex Textile produces clothes for the Russian companies.






