Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը կոչ Է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ հրաժարվել ԵՄ-ի հետ գործարքի ներկայիս տարբերակից, քանի որ այն, իր համոզմամբ, թույլ չի տալիս իրականացնել Brexit-ը: Այդ մասին նա հայտարարել Է նոյեմբերի 1-ին՝ սկսելով իր քաղաքական ուժի նախընտրական արշավը դեկտեմբերի 12-ին նշանակված վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա վատ գործարք Է, դա Brexit չԷ: Ես ցանկանում եմ կոչ անել Ջոնսոնին՝ վերանայել այդ գործարքը, վերանայել այդ համաձայնագրի մանրամասները»,-ասել Է Ֆարաջը:
«Մենք ոչ մի կերպ չեն վերականգնում հսկողությունը մեր սահմանների կամ մեր փողերի նկատմամբ: Բորիսի գործարքը մեզ տալիս Է ԵՄ-ի անդամության բոլոր ծանրությունները՝ առանց ձայնի իրավունք ունենալու հնարավորության: Դա կբերի մի արշավի, որի արդյունքում մենք վերստին կմիանանք ԵՄ-ին»,-հավելել Է նա:
Ընդսմին Ֆարաջը, որը նաեւ ծրագիր Է վարում LBS ռադիոկայանում, վկայակոչել Է այն հարցազրույցը, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին տվել Է իրեն: Դրանում Սպիտակ տան ղեկավարն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ ԵՄ-ի հետ գործարքը ներկայիս տեսքով կարող Է խոչընդոտ դառնալ ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման համար, ինչպես նաեւ կոչ Է արել Ջոնսոնին եւ Ֆարաջին՝ միավորել ջանքերը Brexit-ն իրագործելու համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետը քանիցս հայտարարել Է, որ դաշինքի մեջ չի մտնի Brexit կուսակցության հետ, սակայն Ֆարաջը նոյեմբերի 1-ին վերստին նրան աջակցություն Է առաջարկել ԵՄ-ի հետ գործարքից հրաժարվելու վերը նշված պայմաններով:
«Brexit կուսակցությունում մենք բոլորս պատրաստ ենք երկրի շահերը վեր դասել կուսակցական շահերից, եւ մենք ասում ենք Ջորիս Ջոնսոնին եւ մյուս պահպանողականներին՝ «Այժմ դա անելու իսկական ժամանակն Է»: Եվ եթե նրանք գերադասեն դա չանել, մենք ինքներս դա կիրագործենք: 17,4 մլն մարդ քվեարկել Է Brexit-ի օգտին, եւ նրանք արժանի են, որ այն իրականացվի»,-ասել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:






