Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

2020-ին կմեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը

Երևանի Սիլիկյան թաղամասում նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ՝ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների փոխարեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում  շենքային պայմանները խիստ անբարենպաստ են, կոյուղաջրերի խնդիրը կիսատ է լուծում ստացել: Արել ենք այնպես, որպեսզի գոնե այնտեղի գարշահոտությունը վերանա և դատապարտյալները այդ վիճակում պատիժը չկրեն: Նոր քրեակատարողական հիմնարկ նախատեսում ենք կառուցել հենց «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների փոխարեն:

Այդ նոր ՔԿՀ-ն նախատեսում ենք կառուցել Սիլիկյան թաղամասում: Մեզ պետք է հիմա նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար ֆինանսական գնահատական ունենալ: Հնարավոր է, որ պայմանական մրցույթ հրավիրենք, որպեսզի հասկանանք, թե այդ աշխատաքները երբ են կատարվելու: Ամեն դեպքում, 2020 թվականին գործընթացը սկսելու ենք»,- եզրափակեց Բադասյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին