Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հոբելյանական համերգին մասնակցում էին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչները, բալետի մենակատարները, սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը: Համերգային ծրագրում ներկայացվել են Մ. Գլինկայի, Ջ. Վերդիի, Ժ. Օֆենբախի, Լ. Մինկուսի, Ժ. Բիզեի, Ջ. Պուչչինիի, Պ. Մասկանիի, Ֆ. Չիլեայի, Ֆ. Լեհարի, Մ. Ռավելի ստեղծագործությունները՝ Յուրի Դավթյանի, Կոնստանտին Օրբելյանի, Հարություն Արզումանյանի, Աթանես Առաքելյանի և Հայկ Դավթյանի դիրիժորությամբ:
Armenian Prime Minister Nikol Pashinyan together with spouse Anna Hakobyan today attended a concert at the A. Spendiaryan National Academy of Opera and Ballet dedicated to the 90th anniversary of People’s Artist of Armenia, conductor Yuri Davtyan, the PM’s Office told Armenpress.
The jubilee concert was performed by soloists of the Opera and Ballet Theater, the Symphonic Orchestra and the Choir.






