Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Գյուղոլորտի առաջնային խնդիրներից է արտադրանքի ծավալների ճիշտ գույքագրումը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Կառավարությունը շուրջ մեկ տարի առաջ սկսել է նոր ռազմավարություն մշակել գյուղատնտեսության ոլորտում։ Ներկայում քննարկումներ են ընթանում գերատեսչություններում եւ փորձագիտական շրջանակներում ռազմավարության շուրջ։ Ընտրվել է 7 առաջնահերթություն՝ գյուղոլորտում մրցակցության եւ արդյունավետության բարձրացումը, սննդի անվտանգության բարձրացումը, պարենային անվտանգության բարելավումը, տեղական շուկաների զարգացումը եւ արտահանման հնարավորությունների խթանումը, թվային գյուղատնտեսության զարգացումը, գյուղական համայնքների զարգացումը, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ եւ մարդկային կարողությունների զարգացումը։ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բարգրատյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում 4.8 տոկոս ցուցանիշի անկումը տարակուսանք է առաջացնում եւ խնդրահարույց է, որովհետեւ վիճակագրական տվյալներն այնքան էլ հստակ չեն։

Գյուղատնտեսության ոլորտում առաջնային խնդիրներից է դառնում արտադրանքի ծավալների ճիշտ գույքագրումը։ Տարիներ շարունակ հաջորդ տարվա տվյալները հաշվարկվել են որոշակի փոքրիկ աճով ցույց տալով՝  առանց իրական հաշվառման։ Նման իրավիճակը որպեսզի չկրկնվի, ԱԺ համապատասխան հանձնաժողովում նախատեսում են ստեղծել ենթահանձնաժողով, որը կզբաղվի գույքագրման եւ գյուղատնտեսական այլ հարցերի քննարկմամբ։ «Վիճակագրական տվյալների ճշգրտության խնդիր ունենք տարբեր ոլորտներում։ Չի կարելի այլեւս սիրողական մակարդակում գյուղատնտեսություն զարգացնել։ Մեր նպատակն է սիրողականից անցում կատարել պրոֆեսիոնալ մակարդակ: Ենթահանձնաժողովը կհամակարգի այդ աշխատանքների ընթացքը, կունենանք հստակ օրակարգ, ժամանակացույց։ Արդյունքները կուղարկենք կառավարություն, որտեղ գյուղատնտեսության ոլորտը համակարգող հատվածը կկարողանա մինչեւ տարեվերջ աշխատել։ Մեր նպատակն է սիրողական գյուղատնտեսությունից անցում կատարենք պրոֆեսիոնալ մոտեցման»,- ասաց պատգամավորը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին