Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Իրաքում անկարգությունների զոհ Է դարձել 100 մարդ, տուժել Է 5,5 հազար հոգի

Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհվել Է 100 մարդ, տուժել Է 5,5 հազար հոգի: Այս տվյալները, ինչպես հայտնել Է Baghdad al-Youm իրաքյան լրատվական պորտալը, հրապարակել Է Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միայն հոկտեմբերի 30-ին մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած բախումներում զոհվել երկու, վիրավորվել 175 մարդ:

«Անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ ընդհարումների, ինչպես նաեւ տարբեր կուսակցությունների կենտրոնակայանների մոտ անկարգությունների հետեւանքով, երբ գործի են դրվել արցունքաբեր գազ, մահակներ ու քարեր, զոհվել Է 100 եւ վիրավորվել 5,5 հազար մարդ,- ասված Է հանձնաժողովի՝ հրապարակված հայտարարության մեջ:- Ձերբակալվել Է 399 մարդ, ավելի վաղ ձերբակալվածներից ազատ Է արձակվել 343 հոգի, վնաս Է պատճառվել 98 պետական ու մասնավոր օբյեկտների»:

Հանձնաժողովի տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում Բաղդադում եւ նահանգներում «նկատվում Է ցուցարարների թվի աճ, որոնց միացել են արհմիիությունները, ուսանողությունը, պետական հիմնարկությունների, ինչպես նեւ տարբեր ասոցիացիաների աշխատակիցները»:
Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ելույթներ են սկսել: Բաղդադում, ինչպես նաեւ հարավային ու հյուսիսային նահանգներում մարդիկ պահանջում Էին կառավարության հրաժարականը:

Սկսված խաղաղ հանրահավաքներն արագորեն կատաղի ընդհարումների են վերածվել ոստիկանների ու զինծառայողների հետ: Մեկշաբաթյա անդորրից հետո անցած ուրբաթ օրը ցույցերը վերսկսվել են ինչպես Բաղդադում, այնպես Էլ երկրի կենտրոնական ու հարավային մասերի մի շարք նահանգներում, որոնք բնակեցված են առավելապես շիաներով: Ակցիաների մասնակիցները բողոքում են կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ իշխանության մարմիններում տիրող կոռուպցիայի դեմ: Ստեղծված իրադրության կապակցությամբ հոկտեմբերի 28-ին Բաղդադում պարետային ժամ Է սահմանվել ընդհուպ մինչեւ հետագա ծանուցում:

Մեկ ամսվա ընթացքում Իրաքում բռնության զոհ Է դարձել ընդհանուր առմամբ 260 մարդ, տուժածների թիվը մտենում Է 10 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին