Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Բայդենը ողջունել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը

Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի հավակնորդ Ջո Բայդենը ողջունել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ճանաչելով այս ցեղասպանությունը՝ մենք ոգեկոչում ենք դրա զոհերի հիշատակն ու խոստանում՝ այլևս երբեք»,- գրել է նա:

I welcome the House’s passage of H Res 296, which recognizes and condemns the Armenian Genocide of 1915-23. By acknowledging this genocide we honor the memory of its victims and vow: never again.

— Joe Biden (@JoeBiden) October 29, 2019

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին