Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի խնամքի նոր կենտրոնների բացմանըNouneh Sarkissian attends opening of new care centers of SOS Children’s Villages Foundation

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում ստեղծված այլընտրանքային խնամքի նոր կենտրոնների բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնադրամն ապահովում է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և երիտասարդների խնամքն ընտանեկան պայմաններում: Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ վերանորոգված խնամքի կենտրոններում ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվեու իրենց շահառուների համար:

Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն բարերարներին, միջազգային կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց ներդրումն ու մասնակցությունն են բերում հիմնադրամի գործունեությանը:

«Սա աշխարհում իմ տեսած ամենամեծ ընտանիքն է: Դուք՝ բոլորդ, մի ընտանիք եք այս ներդաշնակ մթնոլորտում: Սա անչափ գնահատելի է: Ես այստեղ եմ ընդամենը մի քանի րոպե և զգում եմ, թե ինչ լավ և առողջ մթնոլորտ է տիրում շուրջս»,-ասել է Նունե Սարգսյանը:

Նունե Սարգսյանի խոսքով՝ անչափ գնահատելի է, որ հիմնադրամը կարողանում է իր առաքելությունը բարձր մակարդակով իրականացնել՝ երեխաների համար ապահովելով ջերմ ընտանեկան մթնոլորտ: «Ուրախ եմ ներկա գտնվել այս գեղեցիկ հավաքույթին: Շատ բարձր ենք գնահատում ձեր արած գործը»,-ասել է Նունե Սարգյանը՝ մաղթելով հաջողություններ և նշելով, որ կփորձի իր կարողությունների սահմանում օգտակար լինել:

Այնուհետև Նունե Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոններում և մանկական գյուղի տարածքում, զրուցել երեխաների հետ, իր հեղինակած գրքերից նվիրել մանկական գյուղի գրադարանին:

Spouse of the Armenian President Nouneh Sarkissian attended the opening of new alternative care services in Kotayk branch of the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation, the Presidential Office told Armenpress.

The Foundation is a child-centered organization whose mission is to provide family-like care for children in difficult life circumstances. The Foundation’s representatives said more convenient conditions will be provided to their beneficiaries in these new renovated care centers. 

Nouneh Sarkissian thanked all philanthropists, international organizations and individuals who had an investment and participation in the Foundation’s activities.

“This is the largest family in the world I have ever seen. You all are one family in this harmonious environment. This deserves appreciation. I am here just a few minutes and already feel the good and healthy atmosphere around me”, she said.

The President’s wide attached importance to the fact that Foundation manages to carry out its mission at a high level. “I am very happy to be present at this beautiful event. We highly value your job”, Nouneh Sarkissian said, wishing success.

Thereafter, Nouneh Sarkisian toured the new centers and the children’s village, talked to the kids and gifted one of her books to the children village’s library.

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին