Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն ԱՄՆ-ումArtsakh Foreign Ministry welcomes adoption of US House resolution on Armenian Genocide

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող  H.Res.296 բանաձևի ընդունումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի ԱԳՆ-ն խորին երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆին և Գուս Բիլիրակիսին` բանաձևը հեղինակելու և ներկայացնելու համար, ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին՝ բանաձևին սատարելու և դրա ընդունմանն ուղղված հետևողական ջանքերի համար, ինչպես նաև՝ բանաձևը սատարած բոլոր կոնգրեսականներին։

«Շնորհավորում ենք և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կոնգրեսականների հետ համակարգված աշխատանքի համար և բոլոր նրանց, ում հետևողական ջանքերը հանգեցրեցին այս պատմական որոշման՝ ճնշող մեծամասնությամբ ընդունմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն բանաձևի ընդունումը համարել է կարևոր քայլ՝ միտված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի կողմից ձեռնարկվող փորձերի խափանմանը և մեծ ներդրում՝ նման հանցագործությունների կանխմանն ուղղված համընդհանուր պայքարում։

«Համոզված ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևն ունի ոչ միայն բարոյական, այլ նաև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»,- նշել են ԱՀ արտաքին գործերի նախարարությունում։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը:

The foreign ministry of the Republic of Artsakh issued a statement, welcoming the adoption of the resolution by the U.S. House of Representatives on recognizing the Armenian Genocide, the Artsakh MFA told Armenpress.

The statement says:

“We welcome the adoption of H.Res.296 Resolution by the House of Representatives of the U.S. Congress on recognizing and condemning the Armenian Genocide of 1915-1923 in the Ottoman Empire.

We express our deepest gratitude to members of the U.S. House of Representatives Adam Schiff and Gus Bilirakis for authoring and submitting the resolution, to the Congressional Caucus on Armenian Issues for its support of the resolution and consistent efforts towards its passing, as well as to all the Congressmen and Congresswomen who voted for the adoption of the resolution.

We convey our congratulations and highest gratitude to the Armenian National Committee of America and the Armenian Assembly of America for their coordinated work with Congressmen, as well as to all those whose consistent efforts led to the adoption of this historic Resolution by the overwhelming majority.

The adoption of the resolution is an important step aimed at thwarting Turkey’s attempts to deny the first Genocide of the 20th century and a significant contribution to the universal struggle for preventing such crimes.

We are convinced that the adoption of the Resolution by the House of Representatives of the U.S. Congress on recognizing the Armenian Genocide of 1915-1923 in the Ottoman Empire is not only of moral, but also of practical significance – it will contribute to ensuring peace and stability in our region”.

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին