Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեքսիս Օհանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարությունն այն մասին, որ 19 տարի պայքարել է, որպեսզի բանաձևի ընդունումն իրականություն դառնա և դրան կից կատարել հետևյալ գրառումը. «Հարգանքներս»:
«Տասնյակ հազարավոր ամերիկահայեր սրան սպասել են տասնամյակներ, մենք Ցեղասպանության ժխտման մասնակից չենք կարող լինել, չենք լռի, երբեք չենք մոռանա»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ադամ Շիֆը:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը:
Co-founder of “Reddit” and “Initialized Capital” venture company Alexis Oahnian commented on the adoption of the resolution by the US House of Representatives recognizing the Armenian Genocide.
Ohanian shared the statement of US Congressman Adam Schiff on Twitter where the Congressman says he has fought 19 years to make the adoption of the resolution possible. “Respect”, Alexis Ohanian said in response to Adam Schiff’s statement.
“Tens of thousands of my Armenian American constituents have waited decades to see. We will not be party to genocide denial. We will not be silent. We will never forget”, Adam Schiff said.
On October 29 the US House of Representatives adopted the Armenian Genocide recognition resolution based on the results of the voting. 405 Congressmen voted in favor of the resolution, while 11 voted against.






