Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Թուրքիայի ստերից հետո ժամանակն է հաստատել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը․ Սմիթ

 Թուրքիայի ստերից հետո ժամանակն է հաստատել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը և հարգել զոհերի հիշատակը, վերապրածներին և նրանց ընտանիքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը նման կարծիք հայտնեց պալատի հանրապետական անդամ Քրիս Սմիթը։
 
«Թուրքիայի կառավարությունը իրականացրել է ժխտողական քաղաքականություն և դա արել է տասնամյակներ շարունակ, օգտագործելով զանազան միջոցներ, ահաբեկելով և պատժելով Թուրքիայի քաղաքացիներին, ովքեր համարձակվում են ճանաչել Օսմանյան կառավարության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը սկսվել է 1915 թվականից»,- ասաց Նյու Ջերսին ներկայացնող Սմիթը։
 
Նրա խոսքով՝ Անկարան ձգտում է վախեցնել ազգերին, սակայն արդեն տասնյակ երկրներ ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը։ 
 
«Մենք այսօր պետք է անենք նույնը: Տարիների ընթացքում մի քանի նախագահներ ճանաչել են դաժանությունն ու սպանդը: Ռոնալդ Ռեյգանն էլ անվանեց այն Հայոց ցեղասպանություն: Նա ասել էր, որ ինչպես Հայոց ցեղասպանությունը, դրան հաջորդած՝ կամբոջացիների ցեղասպանությունը, այնպես էլ շատ ազգերի այլ հետապնդումներ, Հոլոքոստի դասերը, երբեք չպետք է մոռացվեն»,- նշեց Սմիթը։
 
Նա հորդորեց չվախենալ Թուրքիայից, Էրդողանից և ուրիշներից։ 
«Հատուկ երախտագիտություն եմ հայտնում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին, Հայկական համագումարին և հայկական սփյուռքին՝ հետևողական քննարկումների համար: Թուրքիայի ստերից հետո ժամանակն է հաստատել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը և հարգել զոհերի, վերապրածների և նրանց ընտանիքների հիշատակը»,- եզրափակեց Սմիթը։
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին