Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Եթովպիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուին (Alemayehu Tegenu, նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել դեսպանին առաքելության իրականացման գործում և հույս հայտնել, որ նա կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է նաև, որ Եթովպիայում ՀՀ դեսպանության մոտալուտ բացումը նոր խթան կհանդիսանա երկկողմ օրակարգի, շփումների և համագործակցության ընդլայնման համար։

Զրուցակիցները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության զարգացումն առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, զբոսաշրջության, բարձրագույն կրթության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին