Չորեքշաբթի, 04. 03. 2026

spot_img

«Փաստ». Ինչու իշխանությունները չպաշտպանեցին Զոհրաբ Մնացականյանին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«BBC լրատվական ծառայության HardTalk հաղորդմանը տված հարցազրույցից հետո դարձյալ ուշադրության կենտրոնում էր հայտնվել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, գերազանցապես՝ քննադատական առումով։ 

Բնականաբար, այս գործում առաջատարը քաղաքական դաշտի «սև» սեգմենտն էր, որը, քարը քարին չթողնելով, «գնդակոծում» էր նախարարին, սակայն դա միայն առաջին հայացքից էր այդպես։ 

Հատկանշական է այն, որ տեղեկատվական դաշտում, ինչքան էլ թույլ է իշխանությունների ընդհանուր պաշտպանական վիճակը, մեծ հաշվով նրանք «վիզ չդրեցին» Մնացականյանի պաշտպանության հարցում։ 

Իշխանական մի քանի պատգամավորների պրիմիտիվ ու «գալոչկայի» համար արված գրառումներից զատ, ուրիշ ոչ մի կոնկրետ ու բացահայտ քայլ չնկատվեց։ 

«Փաստ» թերթի աղբյուրների պնդմամբ, իշխանական «ագիտպրոպին» քարոզչության «վերևից» հանձնարարություն չի իջեցվել, որպեսզի լծվեն ԱԳ նախարարի պաշտպանությանը՝ մտածելով, որ կարող են այս առիթից օգտվել և խաղից հանել Մնացականյանին։ 

Թերթին տեղեկություններ են հասել, որ ԱԳ նախարարի «պոստում» Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է տեսնել այլ անձնավորության, և հենց նրան է փորձում խցկել այդտեղ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին