«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Մերիդիան էքսպո կենտրոն»-ում նոյեմբերի 1-ին տեղի կունենա Համահայկական 9-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցահանդեսի բացման արարողությունը, որն այս տարի նվիրվում է 20-րդ դարի հայ մեծագույն նկարիչ, հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին: Ցուցահանդեսը խորագրվել է հենց նկարչի անունով` «Իմ Սարյանը»: Մրցույթ-փառատոնն իրականցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է կերպարվեստի բոլոր ճյուղերի, այդ թվում` գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի, խեցեգործության, դեկորատիվ-կիրառական արվեստի շրջանակներում: Ցուցահանդեսին ներկայացվող աշխատանքները կարող են պատրաստված լինել ջրաներկով, գուաշով, ակրիլով, ածուխուվ, պաստելով, կավով, տեքստիլով, մետաղով, փայտով և այլն: Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել սփյուռքի բոլոր տիպի կրթօջախների, խմբակների, մշակութային կենտրոնների, Հայաստանի ու Արցախի հանրակրթական ու արվեստի դպրոցների, նկարչական խմբակների, ինչպես նաեւ մասնագիտական քոլեջների 6-18 տարեկան աշակերտները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում






