Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Լիբանանի վարչապետի հրաժարականն ավելի կխորացնի ճգնաժամը Լիբանանում. Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի արտգործնախարար  Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականն ավելի կխորացնի ճգնաժամը Լիբանանում: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն: 

«Լիբանանը շատ լուրջ ճգնաժամ է ապրում: Երկու շաբաթվա ընթացքում երկրում, որն առանց այն էլ փխրուն է տարածաշրջանային իրավիճակից ելնելով, տեղի է ունեցել բնակչության մոբիլիզացիա, լարվածություն և վստահության ճգնաժամ է առաջացել: Վարչապետ Հարիրին հենց նոր հրաժարական է տվել և դա ավելի կխորացնի ճգնաժամը»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Լե Դրիանը նաև ավելացրել է, որ Ֆրանսիան վստահություն է պահպանում երկու հարցում. «Առաջինը, պետք է անել ամեն ինչ, և պետք  է ուղղորդել Լիբանանի իշխանություններին անել ամեն ինչ, որպեսզի պահպանվի պետական ինստիտուտների կայունությունն ու Լիբանանի ամբողջականությունը: Երկրորդ, կայունության պայման է հանդիսանում իշխանությունների ցանկությունը՝ լսելու ժողովրդի ձայնն ու պահանջները»,- եզրափակել է իր խոսքը Լե Դրիանը:

Հիշեցնենք, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր իր հրաժարականի մասին: Նա հայտարարել է, որ երկրում իրավիճակը մտել է փակուղի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին