Կիրակի, 22. 02. 2026

spot_img

ՀՀ կառավարությունը հարկային նոր փոփոխություններ է կատարում

Հայաստանի կառավարությունը որոշակի տնտեսական ակտիվություն և սոցիալական վիճակի փոփոխություն է  ակնկալում Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք գիտեք, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն իրենց ամբողջ ծավալով: Սոցիալական մասով կարևոր է արձանագրել, որ մոտավոր հաշվարկով շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է  Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում: Այսինքն՝ դա նոմինալ չի լինելու աշխատավարձերի բարձրացում, այլ, քանի որ մենք Հարկային օրենսգրքում եկամտահարկի համահարթ դրույքաչափ ենք սահմանել, ըստ էության, մոտավոր 200 հազար քաղաքացիների աշխատավարձը, փաստացի տնօրինվող գումարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բերումով»,- մանրամասնեց վարչապետը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին