Կիրակի, 08. 03. 2026

spot_img

«Հրապարակ». Ամուլսարի թեմայով քննադատական կարծիք հնչեցնելուց հետո հարկայինը իշխանական պատգամավորի հյուրատանը ստուգումներ է սկսել

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հորն ու եղբորը պատկանող օբյեկտում շուրջ 2 ամիս է՝ ՊԵԿ-ը ստուգումներ է անում։ Ճիշտ այն պահին է հարկայինն այցելել Սեւանի ափին գտնվող հյուրատուն, երբ պատգամավորն Ամուլսարի թեմայով քննադատական կարծիք հնչեցրեց։

Երեկ թերթի լրագրողի հետ զրույցում Կարապետյանը չի հերքել ստուգումների փաստը, սակայն բացառել է քաղաքական ենթատեքստը եւ հերքել, թե դա որպես մահակ է օգտագործվում իր գլխին․ «Ստուգումներից մեկն ավարտվել է, մեկն ընթացքի մեջ է, բայց ես դա նորմալ գործընթաց եմ համարում եւ չեմ համարում քաղաքական։ ․․․Միաժամանակ բոլոր օբյեկտներում են ստուգումներ սկսել, ես չեմ գտնում, որ դա հատուկ իմ գործունեությամբ է պայմանավորված։ Եթե միայն մեկը լիներ, ապա կասեի՝ այո»։

Թե ինչ են հայտնաբերել ստուգումների արդյունքում, պատգամավորը տեղյակ չէ։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին