Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Այսօրվա պահանջն է սկսել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցում երկխոսությունը. փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի համոզմամբ՝ Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված օրակարգը պահանջում է առնվազն սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը նման տեսակետ հայտնեց Երևանում «Փորձի փոխանակման միջոցով վիզաների արդյունավետ ազատականացման խթանումը Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում» միջազգային գիտաժողովին:

«Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված օրակարգը պահանջում է առնվազն սկսել վիզաների ազատականացման հարցում երկխոսությունը: Սա այսօրվա պահանջն է, քանի որ ձևավորված օրակարգը, դրա բովանդակությունը, դրա օրակարգի իրականացումը ստիպում են»,-ասաց Ադոնցը:

Նա նշեց՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ երկխոսությունը սկսելու վերաբերյալ կոնսենսուս ձևավորվի անդամ բոլոր պետությունների միջև: Փոխնախարարը նկատեց՝ կոնսենսուսը դեռևս չկա՝ չնայած նրան, որ Եվրոպական միության ինստիտուտները դրական են տրամադրված, և բազմիցս հայտարարել են դրա մասին:

«Հայաստանում ձևավորված միջգերատեսչական խումբը, որում ներառված են ոստիկանության, արտգործնախարարության,  միգրացիոն ծառայության ներկայացուցիչներ, այցելել է արդեն 10-ից ավել ԵՄ անդամ երկրներ, և քննարկվում են տեխնիկական հարցեր: Բայց հիմա կարող եմ ասել, որ այդ հարցը սկսել է կրել քաղաքական բնույթ»,-ասաց Ադոնցն ու հավելեց՝ այցելությունները և աշխատանքային խորհրդակցությունները շարունակվում են:

Փոխնախարարը նշեց՝ շատ է ուզում հավատալ, որ այդ ազատականացման վերաբերյալ երկխոսությունները կսկսվեն մինչև տարվա վերջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին