Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Գնացքների երթևեկությունը վերականգնվել է. «Հարավկովկասյան երկաթուղի»

Հոկտեմբերի 25-ին ժամը 00:40-ին վերականգնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր գնացքների՝ այդ թվում ներհանրապետական էլեկտրագնացքների, երթևեկությունը:

««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: 

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ  Ալեքսանդր Միշարինի, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի, «Հարավկովկասյան երյկաթուղի» ընկերության փոխտնօրեն Դավիթ Վարդանյանի միջև կայացած հանդիպման ընթացքում:

«Ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ «Հարավակովկասյան երկաթուղի»-ն կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը: Թե ինչքանո՞վ կբարձրանա այն, կհայտնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ն»,- հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին