ԶԱՐԱ ՂԱԶԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Աշխատակից
Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին նուիրուած միջոցառումների շղթան աշխոյժ կերպով դեռ շարունակուում է: Սեպտեմբերի 11-ին գրողի թանգարանում բացուեց «Թումանեանը՝ լուսանկարիչ» խորագրով ցուցահանդէսը:
Քչերին է յայտնի, որ Յովհաննէս Թումանեանի նախասիրութիւններից է եղել լուսանկարչութիւնը եւ, որ գրողը հայ իրականութեան մէջ առաջին ինքնանկարի (selfie) հեղինակն է:
Ցուցահանդէսը բացուել է այս օրերին Հայաստանում անցկացուող, առաջին միջազգային ֆոթոփառատօնի շրջանակներում:
Ցուցահանդեսը թեմատիկ առումով բաժանուած էր երկու մասի:
Առաջին մասում ներկայացուած են Թումանեանի աշխատանքները, իսկ երկրորդ բաժնում ՝ «Արմէնփրես» լրատուական գործակալութեան արխիւային բացառիկ նիւթերն են Յովհ. Թումանեանի ծննդեան 150-ամեակից։
Լուսանկարներում ներկայացուած են Թումանեանի՝ իր զաւակներին արած լուսանկարների գեղեցիկ հաւաքածուն, Յովհ․Թումանեանի թագարանի արխիւում պահուող ապակեայ նեկաթիւների նմուշները, ինչպէս նաեւ բանաստեղծի անձնական հաւաքածոյում պահուող բացառիկ շքեղ ֆոթոալպոմներ։
Լուսանկարներից յատկապէս հետաքրքրական է 1914 թուականի գարնանը արուած մի լուսանկար որում գրողի ընտանիքի բոլոր անդամներն են ճակատագրական մի տարեթիւ, որից յետոյ ընտանիքի անդամները ցաւօք բաժանուել են:
«Հետաքրքիր է նաեւ Թումանեանի դստեր` Թամարի լուսանկարը, որում նա այն հագուստով է, որով 1909 թուականին Մետեխի բանտում այցելել էր հօրը: Այդ հագուստի ծալքերի մէջ պահելով` նա տուն էր բերել «Մի կաթիլ մեղր» ստեղծագործութիւնն ու «Վայրէջք» բանաստեղծութիւնը»- պատմում է թանգարանի տնօրէն Անի Եղիազարեանը:
Անի Եղիազարյանը նշեց,որ նպատակ ունեն ցուցադրութիւնը տանել նաեւ Թումանեանի ծննդավայր՝ Դսեղ:
Իսկ «Արմէնփրես» լրատուական գործակալութեան տնօրէն Արամ Անանեանը կարեւորեց նման բնոյթի միջոցառումների տարածումը նշելով, որ դրանք իւրայատուկ միջավայր են ստեղծում եւս մեկ անգամ ապրեցնելով հին ժառանգութիւնները:
Ցուցահանդէսի ողջ ընթացքը ուղեկցուեցաւ կենդանի երգով : Ան բաց կը լինի մինչեւ սեպտեմբերի 20-ը, մուտքն ազատ է: