Ուրբաթ, 13. 03. 2026

spot_img

Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վիտալի Բալասանյանի հայտարարություններին

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով 168.am-ը,  հարցին, ինչպե՞ս կմեկնաբանեք Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ու ձևակերպումները, ըստ որոնց՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ արցախյան ընտրությունները երկու հասարակական կազմակերպությունների կողմից դիտարկելն «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»,  թե՝ «Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են» և «ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը, և՛ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական», Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է.

«Նախ հայաստանյան կազմակերպությունների կողմից արցախյան ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու գաղափարը համաձայնեցված է Արցախի իշխանությունների հետ: Ցանկացած ժողովրդավարական պետություն ինքն է շահագրգիռ, որ իր մոտ տեղի ունեցող ընտրություններին հնարավորինս շատ դիտորդներ մասնակցեն, որովհետև դա մեծացնում է ոչ միայն ընտրությունների վստահելիությունը, այլև տվյալ երկրի միջազգային հեղինակությունը, և հույս ունենք, որ Արցախում կայանալիք ՏԻՄ և համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի իշխանությունները կհրավիրեն միջազգային դիտորդների:

Բացի դա, ՀՀ վարչապետը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովրդի առաջ պարտավորվել է լինել նրանց ազատ կամարտահայտման երաշխավորը, ինչը ցնծությամբ է ընդունվել հավաքի բազմահազար մասնակիցների կողմից: Եվ վերը նշված որոշումն այդ պարտավորության կատարմանն ուղղված քայլերից է:

Ինչ վերաբերում է նրան, որ Վիտալի Բալասանյանը վարչապետ Փաշինյանին մեղադրում է իշխանությունը բռնազավթելու մեջ, դա ըստ էության նշանակում է, որ Բալասանյանը Հայաստանի ժողովրդին է մեղադրում ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու մեջ, որովհետև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Իսկ ժողովրդին իշխանություն բռնազավթելու մեջ կարող է մեղադրել միայն կեղծիքների, սպանությունների, կոռուպցիայի միջոցով իշխանությունը նախկինում բռնազավթած և ներկայումս իր դատին սպասող մարգինալ խմբակի կողմից ոգեշնչված անձը»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին