Կառավարությունը հարկային արտոնություններ տրամադրեց մի քանի ընկերությունների ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ կառավարության նախորդ նիստում անդրադարձել էին ավելի քան 10 մլրդ դրամի ներդրումային ծրագրի: «Կառավարության այս նիստում անդրադառնում ենք մոտավորապես 24 մլրդ դրամի ներդրումային ծրագրի: Այսինքն, մեկ շաբաթվա ընթացքում մենք քննարկել ենք 34 մլրդ դրամի ներդրումային ծրագիր և կոնկրետ որոշում ենք կայացրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:






