Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Հայաստանը շատ հետևողական է իր առջև դրած, իր որդեգրած քաղաքականության մեջ. ԱԳ նախարար

 Հայաստանը, լինելով ՀԱՊԿ ու ԵԱՏՄ-ի անդամ ու հիմնվելով ինքնիշխանության սկզբունքի վրա, ելնելով ազգային շահից՝ աշխատում և խորապես համագործակցում է այս երկու կառույցներում: Ինչեպս հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։

Լրագրողը հիշեցրել է ռուսական պարբերականներից մեկի հոդվածը՝ վերնագրված «Հայաստանը, ՀԱՊԿ-ի անդամ լինելով, ԵԱՏՄ անդամ լինելով՝ հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ» ու հետքրքրվել, թե ինչ կարծիք ունի հոդվածի մասին արտաքին գերատեսչության ղեկավարը։ Ի պատասխան, Զոհրաբ Մնացականյանն ասել է.

«Ես, անկեղծ ասած, այդ հոդվածը չեմ տեսել, և Ձեր ասածից դատելով՝ կարծես թե ցանկություն էլ չեմ ունենալու տեսնելու: Հայաստանը շատ հետևողական է իր առջև դրած, իր որդեգրած քաղաքականության մեջ: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է: Ե՛վ ՀԱՊԿ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ լինելով, հիմնվելով ինքնիշխանության սկզբունքի վրա, ելնելով մեր ազգային շահից՝ մենք աշխատում և խորապես համագործակցում ենք այս երկու կառույցներում: Մենք ունենք համագործակցություն տարբեր այլ կառույցներում, և այսօր Խորհրդարանում նույնպես  խոսվել է դրա մասին: Այո, մենք այն երկիրն ենք, որն ունի ԵԱՏՄ-ի անդամակցություն և ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիր Եվրամիության հետ: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և միևնույն ժամանակ ռազմաքաղաքականության դաշտում համագործակցում է տարբեր այլ գործընկերների հետ: Ես այսօր էլ առիթ ունեցա ասելու, որ սա բխում է մեր ազգային շահերից, գերակայություններից, և մեր առջև դրված կարևորագույն նպատակը և նաև խնդիրն այդ ներգրավվածությունը, ներգրավվումները և համագործակցությունն ՝ այնպես ապահովելն է, , որպեսզի երբևէ չգանք մի իրավիճակի, երբ  մեկ գործընկերոջ հետ հարաբերությունները կկառուցենք մյուսի հաշվին»

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին