Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Շվեդիայի Ռիկսդագի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի  և Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի էջից, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը  բարձրաստիճան հյուրին և նրա ուղեկիցներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:

 

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Շվեդիայից ժամանած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել թանգարանային ցուցադրությանը, Հայոց ցեղասպանության պատմության մանրամասներին:

ՀՑԹԻ տնօրենը Անդրեաս Նորլենին նվիրել է ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ: Այցի ավարտին Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Շնորհակալություն, որ օգնում եք մեզ չմոռանալ այն, ինչ երբեք չպետք է մոռացվի»:

Շվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտի 11-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող  բանաձև է ընդունել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին