Ուրբաթ, 13. 03. 2026

spot_img

Ազգային ժողովը հյուրընկալեց Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնը

ՀՀ Ազգային ժողովի շենքում և բակում ցուցադրվեցին Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի լուսանկարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումները Ազգային ժողովում ավելի հաճախակի կդառնան:

«Փառատոնին ներկայացված են 20 երկրի լուսանկարիչների աշխատանքներ: Ազգային ժողովը սիրով համաձայնել է հյուրընկալել, իր հարկի տակ և բակում ցուցադրել պետական գործիչների լուսանկարներ, բնության և մշակութային կոթողների լուսանկարներ: Այս միջոցառումը կարևոր է թե լուսանկարչության, որպես արվեստի ճյուղի հանրահռչակման, և թե Ազգային ժողովը, որպես հանրային տարածք դարձնելու առումով»,- ասաց Նազարյանը:

Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնին մասնակցում ենլուսանկարիչներ 20 երկրից՝ ՃապոնիայիցԴանիայիցԻտալիայիցՖրանսիայիցՌուսաստանիցԲելառուսիցՇվեյցարիայիցԱՄՆիցԱՄԷից և այլնԼուսանկարների 39 տաղավար է լինելու ամբողջ ԵրևանումԼուսանկարները ցուցադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև Նախագահի նստավայր, դրանք փակցված կլինեն նաևՀովհաննես Թումանյանի թանգարանումԵրևանի մետրոպոլիտենի երկու կայարանում և միշարք այլ վայրերում:

«Արմենպրես»-ը հանդես կգա ցուցադրություններովև գործընկերներ «Կոնվերս» բանկի ուՀովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ իրականացվելու է «ՀովհաննեսԹումանյանի հետահայացը», որը նվիրված կլինի բանաստեղծի 150-ամյակին:

Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին