Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը մեր օրակարգում է. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ակտիվացել է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ դա տեսնելու համար հարկավոր է գնահատել բոլոր այն հանդիպումները, որոնք տեղի են ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում:

«Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում մենք չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է: ԱՄՆ-ում յուրահատուկ համակարգ է իր բարդ կառուցվածքով, իսկ Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպումների հարցը օրակարգում է, կլինի, երբ կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մնացականյանը:

Դիտարկմանը, թե չի հաջողվում հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի հետ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Սխալ են ասում»:

Հարցին, բանակցություններ գնո՞ւմ են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  հետ, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց. «Այդ հարցը մշտական մեր օրակարգում է»:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին