Ուրբաթ, 13. 03. 2026

spot_img

Երևանի քաղաքապետը Վարչապետին ներկայացրեց մայրաքաղաքի աղբահանության հետ կապված խնդիրները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանըմայրաքաղաքի աղբահանության ոչ պատշաճ իրականացման պատճառ է դիտարկում այն, որ «Սանիթեք» ընկերությունը չի կարողանում կատարել իր առջև դրված պարտականությունները:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Մարությանը հայտնեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում:

«Սանիթեք» ընկերությունը չի կարողանում կատարել իր առջև դրված պարտականությունը: Քաղաքապետարանն իր պարտավորությունները միշտ կատարել է: Մեր պարտականությունների մեջ մտնում է գումար փոխանցելը և իրավիճակը վերահսկելը: Փոխանցման ենթակա գումարը միշտ մի կողմ է դրված եղել և ժամացույցի պես փոխանցվել է»,- ասաց Մարությանը:

Հայկ Մարությանը նշեց, որ այն պայմանագիրը, որը կնքվել է երկու կողմերի միջև, փոխադարձ ձեռնտու է եղել:

«Պայմանագրերը նորմալ են կնքված, քաղաքապետարանի համար լավ պայմանագիր է, նաև «Սանիթեք»-ի համար է լավ, եթե կատարում են իրենց պարտականությունները: Հավասարակշված պայմանագիր է»,- նշեց քաղաքապետը:

Երևանի քաղաքապետի խոսքով` ընկերությունը ձախողման օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ, ըստ իրեն, այդ ընկերությունը լավ չի տիրապետում ոլորտին: Պատճառներից մեկն էլ այն է, որ ընկերությանը պատկանող շարժակազմը շարքից դուրս է եկել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին