Կիրակի, 15. 03. 2026

spot_img

Կոնգրեսի ընդդիմությունը դեմ է USAID-ի կողմից Արցախին տրամադրվելիք օգնությունը կրճատելուն

Կոնգրեսի ընդդիմությունը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձերին՝ միտված կրճատելու Արցախին տրվող ֆինանսական օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից, 143 մլն ամերիկացիներին ներկայացնող, 16 նահանգներից 22 սենատոր այսօր միացել են ԱՄՆ 89 ներկայացուցիչներին, ովքեր անցած շաբաթվա ընթացքում կյանքեր փրկող ծրագրի օգտին նամակ են ստորագրել:

Սենատի նամակը, որը գլխավորում է սենատոր Մենենդեսը, կոչ է անում USAID ադմինիստրատոր Մարկ Գրինին՝ փոխել որոշումը և շարունակել Արցախի ականազերծման՝ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ծրագիրը:

«Սենատորների հուժկու արձագանքը վկայում է այս մարդասիրական ծրագրի լայն աջակցություն վայելելու մասին: Մենք երախտապարտ ենք հայտնում սենատոր Մենենդեսին՝ իր սկզբունքայնության համար և բոլոր սենատորներին, ովքեր ներկայացնում են 143 մլն ամերիկացիների, և, ովքեր կարճ ժամանակում խաղաղությանը նպաստող ներդրումների օգտին միտված դիրքորոշում ընդունեցին»,- նշել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին