Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, հանդիպումը հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որին Փաշինյանը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, բացման ելույթով է հանդես եկել:
Օգոստոսի 9-ի առավոտյան Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել նաև Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։