Երեքշաբթի, 03. 03. 2026

spot_img

ԱՄՆ 89 կոնգրեսական միացել են Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորման համար պայքարին

 ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միացել են Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքը, կոնգրեսականները ստորագրել են դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը:

Շերմանի և Կոքսի նամակում կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

«ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող՝ Արցախում ականազերծման ծրագիրը, որն իրականացվում է հարգանք վայելող HALO Trust կազմակերպության կողմից, ծառայում է որպես խոշոր ամերիկյան ներդրում ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,- նշել էր կոնգրեսական Շերմանը:

Իսկ Թիջեյ Կոքսն ընդգծել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է կյանքի կոչի իր հանձնառությունը՝ հավելյալ ֆինանսավորում տրամադրելով HALO Trust-ին՝ ավարտելու կենսական նշանակություն ունեցող նախագիծը, ինչպես խոստացել էր Մարկ Գրինը: «Ես շարունակելու եմ աշխատանքն իմ երկկուսակցական գործընկերների հետ Կոնգրեսում, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբում և HALO Trust-ում՝ ապահովելու դաշնային ֆինանսավորումը, որը թույլ կտա ունենալ ականներից զերծ Արցախ»,- ասել է Կոքսը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին