Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ 

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել հայկական երկու պետությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման շուրջ։

Այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում հանրահավաք, որի ժամանակ Հայաստանի վարչապետը հանդես է գալիս ելույթով։

Վաղը՝ օգոստոսի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կմասնակցի Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին