Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Փաշինյանը Կալավան գյուղում ծանոթացավ զբոսաշրջության ենթակառուցվածքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ այցելության ընթացքում ծանոթացավ զբոսաշրջության զարգացման համար առկա ենթակառուցվածքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 31-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ շրջայց կատարեց Կալավանում, այցելելով հյուրատներ և ծանոթանալով զբոսաշրջիկների համար նախատեսված պայմաններին:

«Մենք հիմա գտնվում ենք Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում: Այսօր մենք որոշեցինք այցելել Կալավան, որովհետև կարծում եմ, որ Կալավանն այն գյուղերից է, որը նոր Հայաստանի համար ինչ-որ գաղափարական նշանակություն ունի: Ես անընդհատ խոսում եմ անհատական ջանքի մասին, սա այն օրինակն է, որտեղ կարելի է խոսել, որ անհատական ջանքն առնվազն իմաստ ունի»,- նշեց Փաշինյանը:

Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի հետ զրույցում նշեց, որ իրենք զբոսաշրջիկների պակաս չունեն, իսկ գյուղում առաջին հյուրատունը բացվել է 2013թ.: Կալավանի բնակիչը Նիկոլ Փաշինյանին պատմեց նաև իրենց հետագա ծրագրերի մասին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին