Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Հայերը թավշյա հեղափոխությամբ փոփոխություն բերեցին ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում. Դանեա Էսկար

ԱՄՆ Կոլորադո նահանգը հետաքրքված է Հայաստանի հետ հարաբերություններն ակտիվացնելու հարցում:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կոլորադոյի նահանգային պատգամավոր Դանեա Էսկարը, Հայաստանում գտնվելու օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները: «Շնորհակալություն լավ ընդունելության համար, իսկապես տպավորված ենք: Մենք հետաքրքրված ենք մի շարք ոլորտներում համագործակցությամբ, մասնավորապես, գյուղատնտեսությամբ ու տեղեկատվական տեխնոլոգիաներով»,-ասաց Դանեա Էսկարը: Պատգամավորն առանձանահատուկ նշեց Թումոյի օրինակը: Նրա խոսքով, պետք է ինչ-որ ձև գտնել, որ Կոլորադո նահանգում ևս Թումո բացվի: Դանեա Էսկարը նկատեց, որ տարբեր ոլորտներում մեծ դերակատարություն ունի երիտասարդությունը՝ որպես շարժիչ ուժ: «Ես շատ տպավորված եմ Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններով: Թավշյա հեղափոխությունը կատարվեց առանց մեկ կաթիլ արյուն թափելու: Կարող եմ ասել, որ հայերը թավշյա հեղափոխությամբ ոչ միայն փոփոխություն բերեցին Հայաստանում, այլև աշխարհում»,-ասաց Դանեա Էսկարը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին